«Նապոլին» ձմռանը կարող է վաճառել հարձակվող Վիկտոր Օսիմհենին, որը վարձավճարով հանդես է գալիս թուրքական «Գալաթասարայում»: Այս մասին հայտնում է լրագրող Էքրեմ Քոնուրը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Աղբյուրի համաձայն՝ «Նապոլին» այժմ ակնկալում է ստանալ մոտ 81 միլիոն եվրո՝ ձմռանը ֆուտբոլիստին վաճառելու դեպքում:
Այս մրցաշրջանում Օսիհենը բոլոր մրցաշարերում մասնակցել է չորս հանդիպման, որոնցում դարձել է երկու գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 75 միլիոն եվրո։