«Ֆեներբահչեն», որը գլխավորում է պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյուն, մտադիր է ձմռանը ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Արդա Գյուլերին։ Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն, ակումբն ուշադիր հետևում է Գյուլերի շուրջ ստեղծված իրավիճակին Մադրիդի «Ռեալում», որտեղ ֆուտբոլիստն այս մրցաշրջանում քիչ խաղաժամանակ է ստանում: Հաղորդվում է, որ «Ֆեներբահչեն» ցանկանում է վարձավճարով վերցնել խաղացողին։
Գյուլերն այս մրցաշրջանում ակումբի կազմում անցկացրել է 10 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում արդյունավետ չի եղել։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 45 միլիոն եվրո: