Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Օրելիեն Չուամենին հաստատել է, որ առաջիկա հանդիպումներին ազգային թիմում կրելու է ավագի թևկապը։
«Դա հպարտություն է և մեծ պատասխանատվություն։ Մենք խոսեցինք մարզչի հետ, նա ինձ ասաց իր որոշման մասին։
Ես շատ երջանիկ եմ»,- Չուամենիի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ֆրանսիայի հավաքականի կազմում 24-ամյա կիսապաշտպանը մասնակցել է 36 հանդիպման, որոնցում դարձել է երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։