Աթենքում ընթացող ECA-ի հավաքի ընթացքում հյուրերը գուշակել են, թե եվրագավաթներում հանդես եկող թիմերը որ երկրներն են ներկայացնում։
Անդրադառնալով «Նոային»` մասնակիցները, որոնց շարքում է եղել նաև լեգենդար Թիերի Անրին, ընտրել են ճիշտ տարբերակը՝ պատասխանելով Հայաստան։ Ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստը դահլիճում ներկա հյուրերին կոչ է արել չհուշել, որպեսզի մյուս մասնակիցները մտորեն, սակայն բոլորը հեշտությամբ են պատասխանել հարցին: