«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Պալմեյրասի» կենտրոնական կիսապաշտպան Ռիչարդ Ռիոսի ծառայություններով։
Այդ մասին հայտնում է CaughtOffside-ը։
«Պալմեյրասը» պատրաստ է դիտարկել հունվարին 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը 20 միլիոն եվրոյով վաճառելու տարբերակը:
Ռիոսը Կոլումբիայի հավաքականի ֆուտբոլիստ է։ Նա հավաքականի կազմում անցկացրել է 15 հանդիպում ու դարձել 2 գոլի հեղինակ։