Հինգշաբթի օրը` հոկտեմբերի 10-ին պետք է կայանար ընկերական հանդիպում Մալթայի և Թուրքմենստանի հավաքականների միջև։
Այնուամենայնիվ, խաղը ստիպված չեղարկել է անսովոր պատճառով՝ Թուրքմենստանի իշխանությունները, ըստ երևույթին թույլտվություն չեն տվել խաղացողների ուղևորությանը:
«Մալթայի ֆուտբոլային ասոցիացիան ստիպված է չեղարկել ընկերական հանդիպումը Թուրքմենստանի ֆուտբոլային ասոցիացիայի հետ կապված ծագած դժվարությունների պատճառով՝ իր երկրի իշխանություններից Մալթա մեկնելու համար անհրաժեշտ թույլտվություններ ստանալու վերաբերյալ»,- ասվում է Մալթայի ֆուտբոլային ասոցիացիայի տարածած հայտարարության մեջ:
Հարկ է նշել, որ Մալթայի և Թուրքմենստանի հավաքականների հանդիպումը արժանացել է ՖԻՖԱ-ի և երկու կոնֆեդերացիաների՝ ՈՒԵՖԱ-ի և ՀՖՖ-ի հավանությանը: Հնարավոր է, որ ՖԻՖԱ-ն սկսի վարույթ, քանի որ կազմակերպության կանոնակարգն արգելում է պետություններին միջամտել երկրների ֆուտբոլային գործերին։