Ալիսոնը չի կարող մասնակցել «Լիվերպուլի» հոկտեմբերյան հանդիպումներին։ Այս մասին տեղեկացնում է BBC-ն։
Հաղորդվում է, որ բրազիլացի դարպասապահի վերադարձը խաղադաշտ նախատեսվում է նոյեմբերի կեսերին։
32-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Անգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի՝ «Քրիսթալ Փելասի» (1:0) դեմ կայացած խաղում։ Վերջինիս փոխարինել է Վիտեսլավ Յարոշը 79-րդ րոպեին։
Հնարավոր է՝ բրազիլացին կարողանա մասնակցել Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի՝ «Ասթոն Վիլայի» դեմ կայանալիք խաղին։ Հանդիպումը կկայանա նոյեմբերի 9-ին։