«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Ուեյն Ռունին ասել է, թե ում է համարում այս պահին անգլիացի լավագույն ֆուտբոլիստը։
«Ֆիլ Ֆոդենն ինձ համար լավագույնն է: Այս մրցաշրջանում նա դեռ լավագույնս չի դրսևորել իրեն, բայց Ֆիլը լավագույնն է Անգլիայում: Կարող եք նաև նշել Բելինգհեմին և Պալմերին, բայց իմ ընտրությունը Ֆոդենի օգտին է»,- Ռունիի խոսքերն է փոխանցում Talksport-ը։
Հիշեցնենք, որ Ֆիլը ճանաչվել է Անգլիայի առաջնության նախորդ մրցաշրջանի լավագույն խաղացող։ Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա խաղացողը «քաղաքայինների» կազմում մասնակցել է 7 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։