«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարներն իրենց ընդհանուր ժողովից հետո վերջնական որոշում չեն կայացրել թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի ապագայի հարցում։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Աղբյուրի համաձայն, չնայած ակումբում հոլանդացի մասնագետի հետագա աշխատանքի վերաբերյալ հստակ որոշման բացակայությանը, կա հավանականություն, որ նա առաջիկա օրերին կարող է հեռացվել իր պաշտոնից:
Անգլիայի Պրեմիեր լիգայի 7 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» ունի ութ միավոր և զբաղեցնում է 14-րդ տեղը։
Տեն Հագը «Յունայթեդի» գլխավոր մարզիչ է նշանակվել 2022 թվականի ամռանը։