«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդու մասին, ով այժմ պաշտպանում է «Ալ Նասրի» գույները, նշելով, որ ֆուտբոլիստի մոտ դեռ չի պակասել ամբիցիոզությունն ու էմոցիոնալությունը։
«Կրիշտիանուն բազմաթիվ էջեր է ավելացրել ֆուտբոլի պատմության մեջ և մշտապես բարձրացրել նշաձողը իր շրջապատի համար: Սա անտեսել հնարավոր չէ: Թեև նա արդեն հասել է ամեն ինչի կամ գրեթե ամեն ինչի, և շուտով կլրանա նրա 40-ամյակը, ակնհայտ է, որ նա դեռ ունի ամբիցիաներ, քանի որ դաշտում նա բարկանում և նյարդայնանում է», – Լևանդովսկու խոսքերը մեջբերում է Goal-ը:
«Ալ Նասրի» կազմում 39-ամյա Ռոնալդուն հանդես է գալիս 2023 թվականից: Պորտուգալացի ֆուտբոլիստի գործող պայմանագիրը սաուդյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականը: Այժմ հեղինակավոր Transfermarkt ինտերնետային պորտալը ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո: