Անգլիական «Աստոն Վիլան» հայտարարել է հարձակվող Ջոն Դուրանի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին:
20-ամյա կոլումբիացու հետ նոր պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2030 թվականի հունիսի վերջը։
Դուրանն «Աստոն Վիլայում» հանդես է գալիս 2023 թվականի հունվարից։ 2024/25 մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 10 խաղում դարձել է 6 գոլի հեղինակ։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։