ՊՍԺ-ի ֆրանսիացի կենտրոնական հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին մոտ ապագայում կարող է հեռանալ փարիզյան ակումբից։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆրանսիացին ներկայումս բարդ շրջան է ապրում ակումբում, քանի որ չի մտնում Լուիս Էնրիկեի խաղային սխեմայի մեջ։ Նշվում է, որ 25-ամյա հարձակվողը փարիզցիների շարքերը կարող է լքել արդեն այս ձմռանը։
Հիշեցնենք, որ Ռանդալ Կոլո Մուանին ՊՍԺ-ում է հանդես գալիս 2023 թվականի սեպտեմբերից։ Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի վերջը:
Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողն արդեն անցկացրել է 9 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ: Մուանիի տրանսֆերային արժեքը կազմում է 40 միլիոն եվրո։