«Ռոստովի» պաշտպան Ումար Սակոն հայտարարել է, որ չունի դպրոցական կրթություն՝ ծնողների վճարունակ չլինելու պատճառով։
— Յուրաքանչյուր ծնող ցանկանում է, որ իր երեխան դպրոց գնա: Իսկ Կոտ դ’Իվուարում, որտեղից ես եմ, շատ ընտանիքների համար դժվար է: Գումարները չեն բավականացնում: Նույնն էլ իմ ծնողների դեպքում էր՝ նրանք պարզապես չկարողացան շարունակել վճարել ուսմանս համար: Ես կենտրոնացա միայն ֆուտբոլի վրա, — ասել է Սակոն МАТЧ-ի «Մեր օտարերկրացիները» հաղորդման ժամանակ:
28-ամյա Սակոն «Ռոստով» է տեղափոխվել սույն թվականի հունվարին։ Վալերի Կարպինի թիմի կազմում Կոտ դ’Իվուարցի ֆուտբոլիստը անցկացրել է 29 խաղ, որոնց ընթացքում կատարել է մեկ գոլային փոխանցում: