«Կոմոյի» իտալացի պաշտպան Մարկո Կուրտոն որակազրկվել է 10 խաղով՝ «Վուլվերհեմփթոնի» հարավկորեացի հարձակվող Հվան Հի Չանի հասցեին ռասիստական վիրավորանքներ հնչեցնելու համար։ Այս մասին տեղեկացնում է BBC-ն։
Հանդիպումը կայացել է հուլիսին իսպանական Մարբելյա քաղաքում: Միջադեպից հետո Հվանի թիմակից Դանիել Պոդենսեն հեռացվել է խաղադաշտից՝ մրցակցին բռունցքով հարվածելու համար:
«Վուլվերհեմփթոնը» բողոք է ներկայացրել Իտալիայի ֆուտբոլային ասոցիացիային և ՈւԵՖԱ-ին, սակայն այնտեղից հայտարարել են, որ անզոր են որևէ միջոց ձեռնարկել, քանի որ հանդիպումը չի կայացել ՈւԵՖԱ-ի հովանու ներքո:
Ավելի ուշ, Կորեայի ֆուտբոլային ասոցիացիան դեպքի մասին տեղեկացրել է ՖԻՖԱ-ին:
Ներկայումս «Չեզենա» ակումբում վարձավճարով հանդես եկող Կուրտոն պատժի կեսը կկրի անմիջապես, իսկ մնացած որակազրկումը պայմանական է՝ երկամյա փորձաշրջանով:
Նա նաև պարտավոր է կատարել հասարակական աշխատանքներ և մասնակցել կրթական ծրագրերին, որոնք հաստատված են ՖԻՖԱ-ի կողմից: