Fastex Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում ԲԿՄԱ-ն ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում ընդունել էր «Ալաշկերտին»։
Հանդիպումն ավարտվեց ԲԿՄԱ-ի հաղթանակով՝ 1-0 հաշվով։
Տանտերերը հաղթեցին Դանիել Աղբալյանի՝ 57-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ։
Այս խաղից հետո ԲԿՄԱ-ն ունի 10 միավոր և 8-րդն է մրցաշարային աղյուսակում։ «Ալաշկերտը» 6 միավորով 9-րդն է։