Transfer News Live-ի հաղորդմամբ՝ «Մանչեսթեր Սիթիի» սեփականատեր Մանսուրը ակումբի ղեկավարությանը գումար է տրամադրել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ վնասվածք ստացած Ռոդրիին փոխարինելու համար։
Աղբյուրի տեղեկություննրով՝ «քաղաքայինները» կստանան 95 միլիոն եվրո ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ նոր հենակետային կիսապաշտպան գնելու համար։
Ավելի վաղ նշվում էր, որ Գվարդիոլայի գլխավորած թիմը հետաքրքրված է «Ռեալ Սոսյեդադի» իսպանացի կիսապաշտպան Մարտին Սուբիմենդիի ծառայություններով։