Անգլիական «Ասթոն Վիլայի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին կիսվել է այս մրցաշրջանում իր թիմի ելույթների մասին կարծիքով։
«Ես երջանիկ եմ, քանի որ մենք մեզ ուժեղ ենք զգում մեր երկրպագուների հետ միասին և լավ դիրք ենք պահպանում առաջնությունում և Չեմպիոնների լիգայում՝ կենտրոնանալով մեր նպատակների վրա։ Մենք կփորձենք հասնել դրանց»,- Էմերիի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը պաշտոնական կայքում։
Անգլիայի Պրեմիեր լիգայի յոթ տուրից հետո «Ասթոն Վիլան» վաստակել է 14 միավոր և զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը։ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում Էմերիի թիմը երկու հանդիպում է անցկացրել և երկուսում էլ հաղթել է։ Բիրմինգհեմյան թիմը մրցաշարի ընդհանուր փուլի աղյուսակում զբաղեցնում է վեցերորդ տեղը։