«Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տորեսը խաղադաշտ չի վերադառնա մինչև նոյեմբեր։ Ինչպես հայտնում է Diario Sport-ը, իսպանացու մոտ աջ ազդրի հետնամասի մկանների պատռվածք կա, որի պատճառով նա բաց կթողնի մեկ ամիս:
Նշվում է, որ Ֆերանը հաստատ բաց կթողնի հոկտեմբերի 26-ին կայանալիք «Ռեալի» հետ հանդիպումը։
Հիշեցնենք, որ Տորեսը վնասվածք էր ստացել երեկ՝ հոկտեմբերի 6-ին Լա լիգայի 9-րդ տուրի «Ալավեսի» դեմ արտագնա հանդիպման ժամանակ (0:3): Խաղացողը փոխարինվել է հանդիպման հենց սկզբում՝ 6-րդ րոպեին։
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա իսպանացին կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 10 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։