«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի` «Ֆուլհեմի» հետ հանդիպումից հետո խոսել է «Սիթիի» դարպասապահ Էդերսոն Մորաեսի մասին։ Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է Գվարդիոլայի թիմի հաղթանակով՝ 3։2 հաշվով։
«Ես բազմիցս ասել եմ, որ չեմ պատկերացնում մեր հաջողությունն առանց Էդերսոնի: Մեծ դարպասապահները պետք է հետ մղեն նման հարվածները: Երբ մենք հաղթեցինք Չեմպիոնների լիգայում, ես լավ հիշում եմ, որ Էդերսոնի շնորհիվ կարողացանք դա անել։ Նման պահերին դարպասապահները պետք է փայլուն սեյվեր կատարեն հանդիպումները հաղթելու համար»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BeanymanSports-ը։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է։ Յոթ խաղում թիմը վաստակել է 17 միավոր։ «Ֆուլհեմը» վաստակել է 11 միավոր և զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը: