«Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Էրիկ տեն Հագը մեկնաբանել է Անգլիայի առաջնության 7-րդ տուրում Բիրմինգհեմի «Աստոն Վիլայի» դեմ հանդիպման արդյունքը։
Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 0-0 հաշվով։
«Մենք չորրորդ հանդիպումն է, ինչ անառիկ ենք պահում մեր դարպասը: Վերջին հանդիպումներում թիմը շատ հնարավորություններ է ստեղծում, մենք պետք է բարելավենք մեր արդյունավետությունը։ Հիմա քիչ են գոլերը, բայց ունենք չորս չոր հաշվով հանդիպում:Դա լավ է, քանի որ մեզ համար կարևոր է լավ պաշտպանվել»,- հոլանդացի մասնագետի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։
«Կարծում եմ՝ «Յունայթեդը» շատ լավ հանդիպում անցկացրեց։ Մենք վերահսկում էինք խաղը: Մենք հնարավորություններ ստեղծեցինք, բայց ոչ շատ։ «Աստոն Վիլան» նույնպես շատ հնարավորություններ չուներ: «Տոտենհեմի» հետ խաղում մենք երեք գոլ բաց թողեցինք, որովհետև տասը հոգով էինք խաղում, բայց այնուամենայնիվ, փորձեցինք հաղթել։ Այսօր մենք չորրորդ չոր հանդիպումն անցկացրինք։ Սա նշանակում է, որ մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ»,- մեջբերում է մասնագետին BBC-ն։