Անգլիայի առաջնության 7-րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլան» սեփական հարկի տակ ընդունել էր «Մանչեսթեր Յունայթեդին»։
Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0-0 հաշվով։
Էրիկ տեն Հագի թիմը վաստակել է ութ միավոր և զբաղեցնում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականը։ «Ասթոն Վիլան» 14 միավորով հինգերորդ տեղում է:
Հաջորդ խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» կընդունի «Բրենտֆորդին», իսկ «Աստոն Վիլլան» արտագնա խաղում կհանդիպի «Ֆուլհեմին»: Երկու դիմակայություններն էլ կկայանան հոկտեմբերի 19-ին։