Եգիպտոսի հավաքականի և «Այնտրախտի» հարձակվող Օմար Մարմուշը կարող է տեղափոխվել Մառախլապատ Ալբիոն։
Այս մասին հաղորդում է Caught Offside-ը։ Աղբյուրի համաձայն՝ 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում հետաքրքրություն են ցուցաբերում Լոնդոնի «Արսենալը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլը», «Նոթինգհեմ Ֆորեսթը» և «Վեսթ Հեմը»:
Անգլիական ակումբները կփորձեն ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Գործարքի գումարը գնահատվում է 30 մլն եվրո։