«Շարլոտի» նախկին կիսապաշտպան, ներկայումս «Կորտրեյկի» ֆուտբոլիստ Բրեխտ Դեյագերը պատմել է MLS-ի խաղերից մեկի ժամանակ «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսիի հետ ունեցած զրույցի մասին։
«Մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո ես նրան հարցրեցի, թե որտեղ է նա իրեն ավելի լավ զգում՝ Մայամիում, թե Ֆրանսիայում։ Նա զարմացավ։ Ես նրան հիշեցրեցի, որ խաղացել եմ նրա դեմ «Պարկ դե Պրենս» մարզադաշտում, երբ ես հանդես էի գալիս «Թուլուզի» կազմում։ Լեոն ինձ չհիշեց… բայց ինձ համար դա մանկական երազանք էր, որ իրականություն դարձավ։
Մեսսին միշտ էլ եղել է իմ սիրելի ֆուտբոլիստը։ Նրան հանդիպելն ուղղակի անհավատալի էր։ Այդ օրը նա ինձ ասաց, որ ՊՍԺ-ն «կղկղանք» է։ Եթե սկզբում փարիզցիները նրան լավ էին ընդունել, ապա Չեմպիոնների լիգայում ձախողվելուց հետո ամեն անգամ, երբ նա դիպչում էր գնդակին, երկրպագուները սուլում էին, և դա նրան հոգնեցրել էր։
Այդ օրը, կարծեմ, մի քանի անգամ նրան տապալեցի։ Բայց խաղից հետո չհամարձակվեցի խնդրել նրա մարզաշապիկը. ամեն անգամ մոտ 100 մարդ է նրանից շապիկ խնդրում, և դա, հավանաբար, նրան հոգնեցնում է…» — Դեյագերի խոսքերը փոխանցում է RTBF-ը։
Հիշեցնենք, որ Մեսսին 2023 թվականին տեղափոխվեց «Ինտեր Մայամի»՝ ՊՍԺ-ից։