«Բարսելոնայի» լեհ դարպասապահը երբեմն ծխում է՝ սթրեսը թեթևացնելու համար, հաղորդում է Mundo Deportivo-ն։
Դարպասապահն «Արսենալում» տարերային ծխող էր, իսկ այժմ նա հազվադեպ է ծխում։
Շչեսնին 2015 թվականին լոնդոնյան ակումբում խոշոր տուգանք էր ստացել հանդերձարանում ծխելու համար։
«Յուվենտուսում» դարպասապահին հոգեբանը թույլ է տվել ժամանակ առ ժամանակ ծխել։
«Բարսելոնայում», ինչպես նշվում է, չեն հանդուրժի ֆուտբոլիստի ծխելու հակումը։