Ոսկե գնդակի հնգակի դափնեկիր, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գլխավորել է Givemesport-ի վարկածով ֆուտբոլի պատմության 11 ամենահայտնի ֆուտբոլիստների ցանկը։
Հեղինակները նշում են, որ հաշվի են առնվել ոչ միայն ֆուտբոլիստների նվաճումները, այլև այն ազդեցությունը, որը նրանք ունեցել են իրենց կարիերայի ընթացքում և դրանից հետո։
Երկրորդ տեղում արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին է, իսկ առաջին եռյակը եզրափակել է Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը։
Ամբողջական ցանկը՝ ստորև․
Կրիշտիանու Ռոնալդու
Լիոնել Մեսսի
Դևիդ Բեքհեմ
Դիեգո Մարադոնա
Պելե
Ռոնալդո
Ռոնալդինյո
Ջորջ Բեսթ
Զինեդին Զիդան
Յոհան Կրոյֆ
Զլատան Իբրահիմովիչ