Չեմպիոնների լիգայի շրջանակում «Մանչեսթեր Սիթիի» անցկացրած վերջին հանդիպումից հետո TNT Sports-ի մեքսիկացի լրագրողը հետաքրքրվել է «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայից, թե ինչպես պետք է առավել հայտնի դարձնել իր գլխավորած ակումբն Ամերիկայում։
Այժմ այդ մայրցամաքում «իշխում են» իսպանական գրանդները՝ «Բարսելոնան» և Մադրիդի «Ռեալը»։
— Մեքսիկայում բոլորը երկրպագում են «Ռեալին» կամ «Բարսելոնային»։ Ինչպե՞ս կարելի է մարդկանց հետաքրքրությունը սևեռել դեպի «Մանչեսթեր Սիթի»։
— Նրանք դեռ աջակցում են «Բարսելոնային», ամեն ինչ կարգին է։