Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, կկայանան մի շարք ֆուտբոլային հանդիպումներ։ Առանձնացրել ենք թոփ հնգյակի օրվա խաղացանկը, ինչպես նաև անդրադարձել ենք հայ ֆուտբոլիստների ակումբներին։
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի այս տուրում կարելի է հետևել «Ռուբինի» և «Ռոստովի» խաղերին։ «Ռուբինի» կազմում է ելույթ ունենում մեր ընտրանու կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն, իսկ «Ռոստովի» կազմում հանդես է գալիս Խորեն Բայրամյանը։
Նշենք նաև, որ այսօր Ռումինիայի առաջնության շրջանակում, Երևանի ժամանակով 17։45-ին կմրցեն «Ունիրյան» և «Ունիվերսիտատ Կլուժը», որտեղ հանդես է գալիս Արթուր Միրանյանը։ 19։25-ին Սաուդյան Արաբիայի Պրեմիեր լիգայի շրջանակում Լուկաս Սելարայանի «Ալ Ֆատեհը» կհյուրընկալվի «Ալ Թավոնին»։
Երեկոյան կարելի է հետևել Տիգրան Բարսեղյանի և Հենրիխ Մխիթարյանի մրցելույթներին։ Բարսեղյանի «Սլովանը» ներքին առաջնությունում կմրցի «Տրենչինի» հետ։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 22։30-ին։

Օրվա հանդիպումների ժամանակացույցը՝ ստորև․
Անգլիայի Պրեմիեր լիգա, 7-րդ տուր
15։30 «Քրիստալ Փելաս» — «Լիվերպուլ»
18։00 «Վեսթ Հեմ» — «Իփսվիչ Թաուն»
18։00 «Լեսթեր» — «Բորնմութ»
18։00 «Արսենալ» — «Սաութհեմփթոն»
18։00 «Բրենթֆորդ» — «Վուլվերհեմփթոն»
18։00 «Մանչեսթեր Սիթի» — «Ֆուլհեմ»
20։30 «Էվերթոն» — «Նյուքասլ»
Լա Լիգա, 9-րդ տուր
16։00 «Էսպանյոլ» — «Մալյորկա»
18։15 «Խետաֆե» — «Օսասունա»
20։30 «Վալյադոլիդ» — «Ռայո Վալեկանո»
20։30 «Լաս Պալմաս» — «Սելտա»
23։00 «Ռեալ Մադրիդ» — «Վիլյառեալ»
Սերիա Ա, 7-րդ տուր
17։00 «Ուդինեզե» — «Լեչե»
20։00 «Ատալանտա» — «Ջենոա»
22։45 «Ինտեր» — «Տորինո»
Լիգա 1, 7-րդ տուր
19։00 «Սենտ Էտյեն» — «Օսեր»
21։00 «Լիլ» — «Թուլուզ»
23։00 «Ռեն» — «Մոնակո»
Բունդեսլիգա, 6-րդ տուր
17։30 «Բոխում» — «Վոլֆսբուրգ»
17։30 «Ունիոն» — «Բորուսիա Դորտմունդ»
17։30 «Վերդեր» — «Ֆրայբուրգ»
17։30 «Բայեր» — «Հոլշտայն»
20։30 «Սանկտ Պաուլի» — «Մայնց»
Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 11-րդ տուր
15։00 «Ակրոն» — «Նիժնի Նովգորոդ»
17։30 «Զենիթ» — «Օրենբուրգ»
20։00 «Ռուբին» — «Ախմատ»
20։00 «Սպարտակ» Մ․ — «Ռոստով»