«Միլանի» նախկին կիսապաշտպան Ռուդ Գուլիտը խոսել է Չեմպիոնների լիգայում «ռոսոներիների» հնարավորությունների մասին։ «Միլանը» ՉԼ-ի լիգայի փուլի մեկնարկում երկու անընդմեջ պարտություն է կրել։
«Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափը «Միլանին» վերադառնալու հնարավորություն է տալիս։ «Միլանի» խաղացանկն իրոք ծանր էր։ «Լիվերպուլի» և Լևերկուզենի «Բայերի» դեմ հանդիպումներն այս թիմի համար այդքան էլ լավ տարբերակ չէին»,- Գուլիտի խոսքն է մեջբերում Milan News-ը՝ հղում անելով La Gazzetta Dello Sport-ին։
Լիգայի փուլում լավագույն ութնյակը միանգամից դուրս է գալիս 1/8 եզրափակիչ։ 9-ից 24-րդ տեղը զբաղեցրած թիմերն անցումային հանդիպումներ կանցկացնեն՝ 1/8 եզրափակիչ դուրս գալու համար։