Գերմանիայի առաջնության 6-րդ տուրի խաղում «Աուգսբուրգը» 2-1 հաշվով հաղթեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային»։
Կևին Շլոտերբեքի և Ալեքսիս Կլոդ Մորիսի գոլերին հյուրերը պատասխանեցին Թիմ Կլայնդիենստի գոլով։
Հյուրերի կազմում հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը՝ փոխարինման դուրս գալով 81-րդ րոպեին։
Այս հանդիպումից հետո «Աուգսբուրգը» 7 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 11-րդ տեղը, «Բորուսիան» 6 միավորով 10-րդն է։