«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Ռիվալդոն Լամին Յամալին յուրահատուկ ֆուտբոլիստ է համարում։
«Նա յուրահատուկ ֆուտբոլիստ է: Ես հիանում եմ նրանով, քանի որ չնայած իր տարիքին, նա անհատականություն ունի: Ես հավատում եմ, որ նա արդեն Մբապեի ու Վինիսիուսի մակարդակին է։
Եվ հիմնվելով նրա բնավորությանը՝ կարծում եմ, որ նա դեռ ցույց տալու բան ունի։ Նա կգնա շատ, շատ հեռուն: Երբ նայում ես Յամալին, տեսնում ես, որ նա ուրախությամբ է խաղում։
Նա հաճույք է ստանում ֆուտբոլից,- ասել է «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպանը Marca-ին։