Sofascore-ը ներկայացրել է իր վարկածով Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության լիգայի փուլի առաջին տուրի խորհրդանշական հավաքականը։
Հայաստանի գործող փոխչեմպիոն «Նոայից» խորհրդանշական հավաքականում են հայտնվել դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը և հարձակվող Վիջիլ Պինսոնը։
Հիշեցնենք, որ «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության լիգայի փուլի առաջին տուրի խաղում տանը 2։0 հաշվով պարտության մատնեց չեխական «Մլադա Բոլեսլավին»։