Մադրիդի «Ռեալը» սկսել է ակտիվորեն աշխատել «Լիվերպուլի» աջ պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի ապագա տրանսֆերի վրա, հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ վերջին շրջանում անգլիացու նկատմամբ Մադրիդի «Ռեալի» հետաքրքրությունը մեծացել է:
«Արքայական» ակումբը արդեն կապ է հաստատել 25-ամյա խաղացողի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու հնարավոր համագործակցության մանրամասները: Ընթացիկ մրցաշրջանում անգլիացին մերսիսայդյան ակումբի կազմում մասնակցել է 8 հանդիպման՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ։
Տրենտը կարող է ազատ գործակալի կարգավիճակով հասանելի լինել մրցաշրջանի ավարտին, քանի որ նրա պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականի հունիսին: