«Ալ-Հիլալի» բրազիլացի հարձակվող Նեյմարը կարող է վերադառնալ Իսպանիայի առաջնություն։ Այս մասին հայտնում են Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ նրա նախկին ակումբը՝ կատալոնական «Բարսելոնան», կարող է պայմանագիր կնքել բրազիլացի հարձակվողի հետ։ Այս տրանսֆերը հնարավոր կլինի իրագործել, եթե Ռաֆինյան հեռանա թիմից:
Բրազիլացի ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդը» և «Բարսելոնան» պատրաստ է առաջարկներ լսել իր խաղացողի համար։
Նեյմարի գործող պայմանագրի ժամկետը «Ալ-Հիլալի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։ Հիշեցնենք, որ հարձակվողը «Բարսայում» հանդես է եկել 2013-ից 2017 թվականներին։