Լոնդոնի «Չելսին» վերջին հանդիպումներում տպավորիչ արդյուքներ է գրանցում:
Այս անգամ Էնցո Մարեսկիի թիմը Կոնֆերենցիաների լիգայում հաղթեց բելգիական «Գենտին»՝ 4:2: Սա «Ազնվականների» 5-րդ անընդմեջ հաղթանակն էր բոլոր մրցաշարերում:
Շարքը սկսվեց սեպտեմբերի կեսերին, երբ նրանք հաղթեցին «Բորնմութին» (1:0): Հաջորդ 4 հանդիպումներում «Չելսին» ոչ միայն հաղթում էր, այլև շատ գոլեր էր խփում մրցակիցներին՝ ընդհանուր 16 գոլ։
Լոնդոնցիները այս ճանապարհին պարտության մատնեցին «Վեսթ Հեմին» (3:0), «Բարոուին» (5:0) և «Բրայթոնին» (4:2):
Հիշեցնենք, որ Էնցո Մարեսկան գլխավորել է «Չելսին» ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ։ Պրեմիեր լիգայի 6 տուրից հետո թիմը 13 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղը։