«Միլանի» հարձակվող Ալվարո Մորատան դժգոհ է եղել Կորբետա քաղաքի քաղաքապետի գործողություններից:
Իսպանացին մտադիր էր բնակվել այդ քաղաքում, որը գտնվում է Միլանից մոտ 25 կիլոմետր հեռավորության վրա: Մորատան ցանկանում էր մոտ օրերս տեղափոխվել նոր տուն, սակայն փոխել է իր ծրագրերը քաղաքապետի խոսքերի պատճառով:
Քաղաքապետ Մարկո Բալարինին սոցցանցերում հայտարարել է. «Չեմպիոն Ալվարո Մորատան մեր քաղաքի նոր բնակիչն է»:
«Հարգելի պարոն քաղաքապետ, շնորհակալություն, որ խախտեցիք իմ անձնական տարածքը։ Բարեբախտաբար, ինձ հետ թանկարժեք իրեր չունեմ։ Իմ միակ գանձերն իմ երեխաներն են։ Այժմ ստիպված եմ փոխել բնակության վայրս, քանի որ քաղաքապետարանը չգիտի, թե ինչպես օգտվել սոցցանցերից և պաշտպանել քաղաքացիներին», — գրել է Մորատան սոցցանցերում: