«Նոայի» բրազիլացի հարձակվող Մատուս Այասը Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության լիգայի փուլի առաջին տուրի չեխական Մլադա «Բոլեսլավի» դեմ հաղթական խաղից հետո (2:0) կիսվել է իր հույզերով։
«Հավատում եմ, որ մենք պատմություն ենք կերտում և բոլոր թիմակիցներով երազում ենք շարունակել պատմություն կերտել։ Իհարկե, ամեն ինչ քակլ առ քայլ, խաղ առ խաղ։ Այսօր պետք է տոնենք այս հաղթանակը, բայց առջևում դեռ էլի հանդիպումներ կան»,- Մատուս Այասի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ հանդիպման հաշիվը 58-րդ րոպեին բացեց հենց Այասը, իսկ 18-րոպե անց խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Վիջիլ Պինսոնը՝ 2։0։