«Բարսելոնայի» կիսապաշտպան Դանի Օլմոն դեռ շարունակում է ապաքինվել վնասվածքից։
Իսպանացին վնասվածք էր ստացել սեպտեմբերի 15-ին կայացած «Ժիրոնայի» դեմ խաղում(1:4)։
Լրագրող Իվան Սան Անտոնիոյի տեղեկություններով՝ սպասվու է, որ 26-ամյա խաղացողը լիովին ապաքինված կլինի հոկտեմբերի 20-ին կայանալիք «Սևիլիայի» դեմ խաղում։
Հիշեցնենք, որ Օլմոն «Բարսելոնա» է տեղափոխվել 2024 թվականի ամռանը «Լայպցիգից»: Վնասվածքից առաջ ֆուտբոլիստը կատալոնական գրանդի կազմում 3 խաղում կարողացել է 3 գոլ խփել։