«Ռոմայի» լեգենդ Ֆրանչեսկո Տոտտին կարծում է, որ Իտալիայի Ա սերիայի ընթացիկ առաջնությունը չի շարունակվի կորոնավիրուսի պատճառով:
«Կարծում եմ, որ առաջնությունը չի վերսկսվի, հակառակ դեպքում խառնաշփոթ կլինի: Ժամանակ է հարկավոր նաև ՖԻՖԱ-ին և Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիային՝ ամենը կարգի բերելու համար»- Տոտտիի խոսքերն է մեջբերում Football Italia- ն :
Հիշենենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով եվրոպական երկրների առաջնություններից ընթացքի մեջ է միայն Բելառուսի առաջնությունը: