Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող էր տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»։ Այս մասին հայտնում է լրագրող Դունկան Քասլզը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «քաղաքացիները» պատրաստ են եղել զգալի գումար վճարել հարձական գծի խաղացողի ձեռքբերման համար, որը կարող էր փոխարինել Մադրիդի «Ատլետիկո» տեղափոխված Խուլիան Ալվարեսին:
Նշվում է, որ անգլիական գրանդը փորձել է «գայթակղել» Ռոդրիգոյին ամռան վերջին օրերին։ Ինքը՝ բրազիլացին, դրական էր վերաբերվում «Մանչեսթեր Սիթիում» խաղալու հեռանկարին, սակայն «Ռեալը» նրան խնդրել է չընդունել առաջարկը՝ Սաուդյան Արաբիայից Վինիսիուս Ժունիորի նկատմամբ հետաքրքրության ֆոնին:
Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա խաղացողը «սերուցքայինների» կազմում մասնակցել է 10 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։