«Մանչեսթեր Սիթիի» և նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի միջև ընթացող բանակցությունները, ում պայմանագրի ժամկետը «քաղաքաբնակների» հետ լրանում է 2027 թվականի ամռանը, փակուղի են մտել։
Կողմերը չեն կարողանում համաձայնության գալ նոր պայմանագրում ներառվելիք հրաժարագնի չափի հարցում։ Այս մասին հայտնում է TEAMtalk-ը:
Աղբյուրի տվյալներով, 24-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է, որ նոր պայմանագրում հրաժարագնի չափը լինի £100 միլիոն (€118 միլիոն), մինչդեռ «Մանչեսթեր Սիթին» դա չափազանց փոքր է համարում:
Ընդգծվում է, որ բանակցությունները կշարունակվեն առաջիկա շաբաթներին։ Հոլանդը և «Մանչեսթեր Սիթին» հույս ունեն շուտով փոխզիջման հասնել: Transfermarkt պորտալի տվյալների համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է €200 միլիոն։