Կոնֆերենցիաների լիգայի 2024/25թթ․ մրցաշրջանի լիգայի փուլի մեկնարկային տուրում «Նոան» Վ․ Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 2:0 հաշվով հաղթեց չեխական «Մլադա Բոլեսլավին»։
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է թիմերի վիճակագրությունն այդ խաղում։
«Նոան» խաղի ընթացքում կատարել է 25 հարված, որոնցից 8-ը՝ մրցակցի դարպասին։ Մրցակիցն անհանգստացրել է Չանչարևիչին 13 անգամ։
Ռուի Մոտայի գլխավորած թիմը խաղի ընթացքում 51 գրոհ է կատարել՝ մրցակցի 33-ի դիմաց։ «Նոան», ընդհանուր առմամբ, կատարել է 517 փոխանցում, որոնցից ճշգրիտ է 436-ը։ «Մլադան» կատարել է 433 փոխանցում, որոնցից ճշգրիտը 346-ն է։ Գնդակի տիրման հարաբերակցությունը 56/44 է՝ հօգուտ «Նոայի»։ Փոխանցումների ճշգրտության տոկոսայնությունը՝ 84/80։
Խաղի ընթացքում «Նոան» զգուշացվել է 1, իսկ մրցակիցը՝ 2 անգամ։