Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի առաջին տուրում «Նոան» Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում այսօր ընդունել էր չեխական «Մլադա Բոլեսլավին» և 2-0 հաշվով հաղթանակ տարել:
Այս խաղում գոլերով աչքի ընկան Մատեուս Այասն ու Վիջիլ Պինսոնը։ Վերջինս դարձավ նաև գոլային փոխանցման հեղինակ։
Վիրջիլը, ըստ Sofascore-ի, հանդիպման լավագույն ֆուտբոլիստն էր։ Նա ստացել է 8․8 գնահատական։
Օգնեն Չանչարևիչը ստացել է 8․4, Այասը՝ 8․1 գնահատական։