Մադրիդի «Ռեալի» գերմանացի նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է կարիերան ավարտելու որոշման վրա ազդած գործոնների և ապագայի հավանական մտորումների մասին։
«Ես միշտ ցանկացել եմ կարիերաս ավարտել ամենաբարձր մակարդակով։ Ես խաղացել եմ շատ բարձր մակարդակի խաղացողների հետ, ինչը քչերին է հաջողվել։
Կային նաև այլ գործոններ այս որոշման համար։ Անընդհատ ճամփորդություններն ու ընտանիքից բաժանվելն ինձ հոգնեցրել էր տարիների ընթացքում: Միգուցե 5 տարի հետո կասեմ, որ շատ շուտ եմ թոշակի անցել, բայց հիմա ինձ լավ եմ զգում»,- Կրոսի խոսքերն է մեջբերում AS-ը։
Նշենք, որ Տոնի Կրոսը Մադրիդի «Ռեալում» անցկացրել է 10 մրցաշրջան։ Այս ընթացքում գերմանացին բազմաթիվ տիտղոսներ է նվաճել «արքայական» ակումբի հետ, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայի 6 գավաթ: