«Ալ-Հիլալի» բրազիլացի հարձակվող Նեյմարը հաջորդ ամառ կարող է վերադառնալ «Բարսելոնա»: Բրազիլացին երկրորդ առաջնահերթությունն է կատալոնացիների տրանսֆերային կարճ ցուցակում, հաղորդում է Sport.es-ը:
Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնայի» գլխավոր թիրախը «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդն է։ Եթե չհաջողվի ձեռք բերել նորվեգացուն, ապա «կապտանռնագույնները» հարձակման գիծը կփորձեն ուժեղացնել Նեյմարով: Բացի այդ, հաջորդ ամառ 32-ամյա բրազիլացին կդառնա ազատ գործակալ։
Նշվում է, որ Նեյմարը շատ է ցանկանում հայտնվել Բրազիլիայի հավաքականում 2026 թվականի աշխարհի առաջնության համար: «Բարսելոնա» տեղափոխվելը կարող նպաստել Մունդիալաին լավ մարզավիճակով մոտենալու համար։