Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության ընթացիկ մրցաշրջանում այսօր՝ հոկտեմբերի 3-ին կմեկնարկի լիգայի փուլի առաջին տուրը։ Այսօր կկայանա 16 հանդիպում։
Հայաստանի գործող փոխչեմպիոն «Նոան» կսկսի պայքարը՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունելով չեխական «Մլադա Բոլեսլավին»։
«Նոա»/«Մլադա Բոլեսլավ» — ժամը 20:45
«Սերկլ Բրյուգե»/«Սանկտ-Գալեն» — ժամը 20:45
«Դինամո Մինսկ»/«Հարթս» — ժամը 20:45
«Աստանա»/«Բաչկա Տոպոլա» — ժամը 20:45
«Հայդենհայմ»/«Օլիմպիա Լյուբլյանա» — ժամը 20:45
«Լեգիա»/«Բետիս» — ժամը 20:45
«Մյոլդե»/«Լարն» — ժամը 20:45
«Օմոնիա»/«Վիկինգուր» — ժամը 20:45
«Բորաց Բանյա Լուկա»/«Պանատինաիկոս» — ժամը 23:00
«Չելսի»/«Գենտ» — ժամը 23:00
«Կոպենհագեն»/«Յագելոնիա» — ժամը 23:00
«Ֆիորենտինա»/«Նյու Սեյնթս» — ժամը 23:00
ԼԱՍԿ/«Յուրգորդեն» — ժամը 23:00
«Լուգանո»/ՀԻԿ — ժամը 23:00
«Շեմռոք Ռովերս»/ԱՊՈԵԼ — ժամը 23:00
«Պետրոկուբ»«Պաֆոս» — ժամը 23:00