Հայտնի են դարձել Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի երկրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի չորս հավակնորդները։
Ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի 2-րդ տուրի լավագույ խաղացողի կոչման համար կպայքարեն Կարիմ Ադեյեմին («Բորուսիա Դորտմունդ», Մեհդի Թարեմին («Ինտեր»), Դուշան Վլահովիչը («Յուվենտուս») և Աբդալլահ Սիման («Բրեստ»)։
Ադեյեմին հեթ-տրիկի հեղինակ դարձավ շոտլանդական «Սելթիկի» դեմ խաղում և օգնեց իր թիմին հաղթել 7։1 հաշվով։ «Ցրվենա Զվեզդայի» հետ հանդիպմանը (4:0) Տարեմին դարձավ է գոլի և գոլային փոխանցման հեղինակ: Վլահովիչն էլ դուբլ ձևակերպեց, որի շնորհիվ «Յուվենտուսը» կարողացավ 10 հոգով կամային հաղթանակ կորզել «Լայպցիգի» նկատմամբ (3:2): Սիման էլ իր դուբլով նպաստեց «Բրեստի» «Զալցբուրգի» նկատմամբ տարած արտագնա ջախջախիչ հաղթանակին (4։0)։