«Հանրապետական» մարզադաշտում վաղը կկայանա Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի՝ «Նոան»-«Մլադա Բոլեսլավ» մեկնարկային տուրի հանդիպումը:
Խաղից առաջ ակումբի մամուլի քարտուղարությունը գրառում է կատարել՝ դիմելով թիմի երկրպագուներին:
«24 ժամից քիչ մնաց վաղվա կռվին: Թիմը պատրաստ է մարտական կազմով, բայց մեզ պետք եք նաև դուք՝ պատմական հաղթանակի հասնելու համար»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:
Տոմսերը կարող եք գնել օնլայն՝ tickets.noahfc.am կայքից կամ «Հանրապետական» մարզադաշտի կողքին գտնվող տոմսարկղից:
Խաղը կմեկնարկի ժամը 20:45-ին: