Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 2-րդ տուրի խաղում հանդիպեցին իտալական «Ատալանտան» ու ուկրաինական «Շախտյորը»։
Հանդիպումն ավարտվել է 3։0 հաշվով՝ հօգուտ Գասպերինիի թիմի։
Տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձան Բերատ Ջիմսիտին, Ադեմոլա Լուկմանը և Ռաուլ Բելանովան:
«Ժիրոնան» սեփական հարկի տակ պարտվեց «Ֆեյենորդին» 2-3 հաշվով։
Կատալոնական թիմի կազմում աչքի ընկան Դավիդ Լոպեսն ու Դոնի Վան Դե Բեկը։ Հյուրերի կազմում աչքի ընկավ Միլամբոն, իսկ «Ժիրոնայի» ֆուտբոլիստներ Կրեյչին ու Էրարան դարձան ինքնագոլի հեղինակ։