Արգենտինայի հավաքականի և «Ինտեր Մայամիի» ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին հրավիրվել է Արգենտինայի հավաքական։ Արգենտինայի հավաքականը հրապարակել է թիմի հայտացուցակն առաջիկա խաղերի համար։
Հոկտեմբերին աշխարհի չեմպիոնները կհանդիպեն Վենեսուելայի եւ Բոլիվիայի ընտրանիների հետ։ Թիմը արտագնա խաղում կխաղա վենեսուելացիների, իսկ տանը՝ բոլիվացիների հետ։