Լեհ դարպասապահ Վոյցեխ Շչեսնին մեկնաբանել է իր տեղափոխությունը կատալոնական «Բարսելոնա».
«Ճիշտն ասած, ես պատրաստ էի ավարտել կարիերաս: Ես երջանիկ էի, բայց առաջին երկու օրերին տեսնում եմ, թե ինչպես են մարդիկ վերաբերվում ինձ և որքան կարևոր է դա նրանց համար։ Ինձ հպարտություն է պատճառում լինել այս հիանալի ընտանիքի մի մասը:
Սա մեծ ակումբ է, բայց ես արդեն ինձ ընտանիքի մասն եմ զգում: Ես տեսնում եմ երկրպագուների կիրքը, և դա շատ հաճելի է։ Ընտանիքն ինձ համար շատ կարևոր է, և հիմա մի փոքր ընդլայնել եմ այն։
Ես մարզադաշտում էի։ Թիմը զարմանալի տեսք ունի։ Սա մարտահրավեր է ինձ համար, և ես պատրաստ եմ դրան մեծ ոգևորությամբ։ Անհամբեր սպասում եմ, թե ինչ կլինի այս մրցաշրջանում»,- Շչեսնիի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։